Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Գյուլը մերժել է Էրդողանին

Գյուլը մերժել է Էրդողանին
11.09.2015 | 00:17

Թուրքիայի ներքաղաքական կյանքում սկանդալային բացահայտումներով հայտնի Twitter-ի օգտատեր Ֆուաթ Ավնին տեղեկություն է տարածել, որ նախկին նախագահ Աբդուլլա Գյուլը մերժել է վարչապետ դառնալու՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը։ «Վարչապետ դառնալու համար «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում կռիվ են անում Յալչըն Աքդողանը և Բինալի Յըլդըրըմը, Էրդողանը ցանկանում է վարչապետ դարձնել Աբդուլլա Գյուլին՝ բարձրացնելու «Արդարություն և զարգացում» կուսակցության ձայները»,- գրել է Ֆուաթ Ավնին։ Ավելի վաղ Աբդուլա Գյուլը հայտարարել էր, որ պատրաստ է գլխավորել կառավարությունը, եթե նախագահը չխառնվի կառավարության գործերին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ